Բարև ․․․

17240086_10212736850441139_8133742004265652367_o

Բարի գալուստ <<Կյանքն այն է, ինչ կա>> էջ:  Ձեզ այստեղ սպասում էին։

Այն նախատեսված է մարդկանց մեջ բարություն սերմանելու կամ պահպանելու, կարևորն անկարևորից տարբերելու, բարին չարից առավել դասելու համար։

Այս էջն արտահայտում է բացառապես իմ մտքերը, սիրված կամ չսիրված մտքերը, իմ կարծիքով, հետաքրքիր նյութեր, փաստեր և կարծիքներ:

Ուստի՝ եթե Դուք չեք ճանաչում ինձ, ապա կարող եք փակել այս էջը կամ ծանոթանալ ինձ հետ: Ես սիրում եմ գրականություն՝ պաշտում եմ Դոստոևսկուն, սիրում եմ Մարկես, Դրայզեր, ՈՒայլդ և այլոց (սակայն առաջ ավելի շատ էի կարդում, քան հիմա), սիրում եմ գեղանկարչություն, հատկապես Վան Գոգ, Մոնե, Ռաֆայել, Գոյա, սիրում եմ քանդակագործություն, ավելի ճիշտ՝ սիրում եմ Միքելանջելոյին, Կամիլ Կլոդելին, սիրում եմ Ռոդենի քանդակները, բայց Ռոդենին չեմ սիրում, սիրում եմ լավ մարդկանց․․․ Բայց ինձ իրապես ճանաչելու համար պետք կլինի երևի կարդալ ինձ․․․

Արտահայտե՛ք Ձեր կարծիքը ևս, գրե՛ք լավի և բարու, գեղեցիկի և կարևորի մասին։ Մնացածը մենք կհաղթահարենք իրականում․․․ Գրե՛ք ինձ, քանի որ ես գրելուն հավասար կարդալ եմ սիրում։ Ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար, քանի որ ես սիրում եմ, երբ ինձ կարդում են և ուզում եմ գրել այն, ինչ հաճելի է Ձեզ ․․․

Լիգիա Ղազարյան